Զոդի կամրջի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ Սողոմոն Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի վեցին ժամը 15:15- սահմաններում. բախվել է երեք ավտոմեքենա, զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը:










